Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը դարձել է սպորտային մարմնամարզության աշխարհի բացարձակ գավաթակիր բոլոր փուլերի արդյունքների հանրագումարում։ Նա լավագույնն է օղակների վարժությունում։
Աշխարհի գավաթի խաղարկության 6 փուլերից Հայաստանի հավաքականը մասնակցել է Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված առաջին փուլին, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիերի 4-րդ փուլին եւ Օսիեկի 5-րդ փուլին։
Երկրորդ փուլն ազգային թիմը բաց է թողել, քանի որ այն անցկացվում էր Բաքվում: Թուրքիայում տեղի ունեցած երրորդ փուլին թիմը եւս չի մասնակցել, քանի որ չէր կարողանում Դոհայից վերադառնալ հայրենիք՝ Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների պատճառով: Դոհայում նախատեսված 6-րդ փուլը չեղարկվել է Մերձավոր Արեւելքում լարված ռազմաքաղաքական իրավիճակի հետեւանքով։
Կոտբուսի փուլային մրցաշարում Արթուր Դավթյանը նվաճել էր ոսկե, Կահիրեի եւ Օսիեկի մրցաշարում՝ արծաթե մեդալ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:26 , 5 հոկտեմբերի
12:02 , 5 հոկտեմբերի
11:44 , 5 հոկտեմբերի
11:03 , 5 հոկտեմբերի 
10:29 , 5 հոկտեմբերի
10:02 , 5 հոկտեմբերի
09:36 , 5 հոկտեմբերի
09:07 , 5 հոկտեմբերի
00:43 , 5 հոկտեմբերի 
22:44 , 4 հոկտեմբերի