01:21 13 ապրիլի, 2026Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը դարձել է սպորտային մարմնամարզության աշխարհի բացարձակ գավաթակիր բոլոր փուլերի արդյունքների հանրագումարում։ Նա լավագույնն է օղակների վարժությունում։
Աշխարհի գավաթի խաղարկության 6 փուլերից Հայաստանի հավաքականը մասնակցել է Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված առաջին փուլին, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիերի 4-րդ փուլին եւ Օսիեկի 5-րդ փուլին։
Երկրորդ փուլն ազգային թիմը բաց է թողել, քանի որ այն անցկացվում էր Բաքվում: Թուրքիայում տեղի ունեցած երրորդ փուլին թիմը եւս չի մասնակցել, քանի որ չէր կարողանում Դոհայից վերադառնալ հայրենիք՝ Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների պատճառով: Դոհայում նախատեսված 6-րդ փուլը չեղարկվել է Մերձավոր Արեւելքում լարված ռազմաքաղաքական իրավիճակի հետեւանքով։
Կոտբուսի փուլային մրցաշարում Արթուր Դավթյանը նվաճել էր ոսկե, Կահիրեի եւ Օսիեկի մրցաշարում՝ արծաթե մեդալ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.