11:03  ,  27 մարտի, 2026

WTA-1000. Սաբալենկան ու Գաուֆը եզրափակիչում են (տեսանյութ)

Աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան եւ աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆը դուրս են եկել Մայամիում (ԱՄՆ) անցկացվող թենիսի կանանց WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։

Արինա Սաբալենկան   1 ժամ եւ 20 րոպեում պարտության է մատնել աշխարհի երկրորդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային՝ 6:4, 6:3։

Կորի Գաուֆը 1 ժամ եւ 30 րոպեում հաղթել է աշխարհի 13-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովային՝ 6:1, 6:1։

Մայամիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։ Անցած տարվա եզրափակիչում Արինա Սաբալենկան հաղթել էր ամերիկացի Ջեսիկա Պեգուլային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News