11:03 27 մարտի, 2026Աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան եւ աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆը դուրս են եկել Մայամիում (ԱՄՆ) անցկացվող թենիսի կանանց WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։
Արինա Սաբալենկան 1 ժամ եւ 20 րոպեում պարտության է մատնել աշխարհի երկրորդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային՝ 6:4, 6:3։
Կորի Գաուֆը 1 ժամ եւ 30 րոպեում հաղթել է աշխարհի 13-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովային՝ 6:1, 6:1։
Մայամիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։ Անցած տարվա եզրափակիչում Արինա Սաբալենկան հաղթել էր ամերիկացի Ջեսիկա Պեգուլային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.