23:39  ,  19 մարտի, 2026

ԵԼ․ «Ֆրայբուրգն» ու «Սելտան» քառորդ եզրափակիչում են (տեսանյութ)

Գերմանական «Ֆրայբուրգն» ու իսպանական «Սելտան» դուրս եկան Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ։

1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ֆրայբուրգը» տանը 5:1 հաշվով հաղթեց բելգիական «Գենկին», որն առաջին խաղում հաղթել էր 1:0 հաշվով։

«Սելտան» Ֆրանսիայում 2:0 հաշվով պարտության մատնեց «Լիոնին»։ Թիմերի առաջին խաղը Վիգոյում ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ

«Ֆրայբուրգ» (Գերմանիա) - «Գենկ» (Բելգիա)՝ 5:1 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 0:1)

Մատիաս Գինտեր, 19, Իգոր Մատանովիչ, 25, Վինչենցո Գրիֆո, 53, Յուիտո Սուձուկի, 57, Մաքսիմիլիան Էգեշտայն, 79 - Մաատե Սմետս, 39

«Լիոն» (Ֆրանսիա) - «Սելտա» (Իսպանիա)՝ 0:2 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 1:1)

Խավի Ռուեդա, 61, Ֆերան Ժուտգլա, 90+3

Հեռացումներ՝ Մուսա Նիակատե («Լիոն»), 19, Նիկոլաս Տալյաֆիկո («Լիոն»), 90+6, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print