Անգլիայի առաջնության 30-րդ տուրում փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալեց Լիվերպուլի «Էվերտոնին» եւ հաղթեց 2:0 հաշվով (տեսանյութ)։
89-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Շվեդիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Դյոկերեշը։
Ավելացված 7-րդ րոպեին երկրորդ գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Մաքս Դոումենը։
«Արսենալը» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Աշխարհի ակումբային չեմպիոն Լոնդոնի «Չելսին» տանը 0:1 հաշվով պարտվեց «Նյուքասլ Յունայթեդին», որի կազմում 18-րդ րոպեին աչքի ընկավ անգլիացի հարձակվող Էնթոնի Գորդոնը (տեսանյութ)։
«Չելսին» 48 միավորով 5-րդն է, «Նյուքասլ Յունայթեդը» 9-րդն է՝ 42 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

14:38 , 14 նոյեմբերի 
12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի