20:05  ,  5 մարտի, 2026

Անգլիայի Պրեմիեր լիգա. Ամսվա լավագույն մարզիչի մրցանակի հավակնորդները

Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացրել է ամսվա լավագույն մարզիչի մրցանակի հավակնորդների քառյակը։

Մրցանակին հավակնում են Քիթ Էնդրյուսը («Բրենթֆորդ»), Մայքլ Քերիկը («Մանչեսթեր Յունայթեդ»), Խոսեպ

Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի») եւ Առնե Սլոտը («Լիվերպուլ»)։

Փետրվարին «Բրենթֆորդը» տարել է երեք հաղթանակ, կրել մեկ պարտություն, ունեցել նաեւ մեկ ոչ ոքի։

«Մանչեսթեր Յունայթեդը» Մայքլ Քերիկի ղեկավարությամբ անցած ամիս ունեցել է երեք հաղթանակ, մեկ ոչ ոքի։

«Մանչեսթեր Սիթին» նույնպես պարտություն չի կրել անցած ամիս՝ չորս հաղթանակ, մեկ ոչ ոքի։

«Լիվերպուլը» տարել է երեք հաղթանակ, կրել մեկ պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news