Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» հյուրընկալվեց «Բրայթոնին» եւ առավելության հասավ 1:0 հաշվով։
Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմից 9-րդ րոպեին աչքի ընկավ անգլիացի հարձակվող Բուկայո Սական։
«Արսենալը» 30 խաղից հետո 67 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից» (29 խաղ), որն այս տուրում 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց «Նոթինգեմ Ֆորեսթի» հետ։
Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր
«Բրայթոն» - «Արսենալ»՝ 0:1 (տեսանյութ)
Բուկայո Սակա, 9
«Մանչեսթեր Սիթի» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 2:2 (տեսանյութ)
Անտուան Սեմենյո, 31, Ռոդրի, 62 - Մորգան Գիբս-Ուայթ, 56, Էլիոթ Անդերսոն, 76
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

14:38 , 14 նոյեմբերի 
12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի