Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդում» ընդունեց «Քրիսթալ Փելասին» եւ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։
Արդեն չորրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց լոնդոնյան թիմի ֆրանսիացի պաշտպան Մաքսանս Լակրուան, որը հեռացվեց 56-րդ րոպեին։
Անգլիացի Մայքլ Քերիկի գլխավորած թիմից երկրորդ խաղակեսում աչքի ընկան պորտուգալացի կիսապաշտան Բրունու Ֆերնանդեշն ու սլովենացի հարձակվող Բենիամին Շեշկոն։
«Մանչեսթեր Յունայթեդը» 51 միավորով երրորդն է, «Քրիսթալ Փելասը» 14-րդն է՝ 35 միավոր։
Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Քրիսթալ Փելաս»՝ 2:1 (տեսանյութ)
Բրունու Ֆերնանդեշ, 57, 11մ, Բենիամին Շեշկո, 65 - Մաքսանս Լակրուա, 4
Հեռացում՝ Մաքսանս Լակրուա («Քրիսթալ Փելաս»), 56
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

14:38 , 14 նոյեմբերի 
12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի