Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիայի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կարող է գլխավորել Նիժնի Նովգորոդի «Վոլգան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:
Life Sports-ի փախանցմամբ՝ Նիժնի Նովգորոդի թիմի ղեկավարությունը 46-ամյա Գրիգորյանին դիտարկում է որպես ակումբի նոր մարզիչի գլխավոր հավակնորդ:
Հիշեցնենք, որ Ռուսաստացի մասնագետն օրեր առաջ անհայտ պատճատներով հեռացել էր ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «ԲՄԱ-Էներգիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից: Գրիգորյանը «ԲՄԱ-Էներգիան» գլխավորում էր 2011-ից:
Պերմյեր լիգայի 19-րդ տուրից հետո «Վոլգան» 17 միավորով 13-րդ տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում