14:55  ,  16 դեկտեմբերի, 2012

Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է «ԲՄԱ-Էներգիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տվել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

46-ամյա Գրիգորյանի որոշման պատճառները դեռ հայտնի չեն: Ռուսական ակումբն արդեն ընդունել է նրա հրաժարականը: Խաբարովսկի թիմի նոր գլխավոր մարզիչի անունը հայտնի կդառնա մինչեւ դեկտեմբերի 25-ը:

Ռուսաստանցի մասնագետը «ԲՄԱ-Էներգիան» գլխավորում էր 2011-ից: 21-րդ տուրից հետո Գրիգորյանի նախկին թիմը 36 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը: «ԲՄԱ-Էներգիայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:

Հիշեցնենք, որ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել էր, որ շատ կցանկանար որեւէ հայկական ակումբ գլխավորել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում