10:32 18 դեկտեմբերի, 2012Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիայի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կարող է գլխավորել Նիժնի Նովգորոդի «Վոլգան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:
Life Sports-ի փախանցմամբ՝ Նիժնի Նովգորոդի թիմի ղեկավարությունը 46-ամյա Գրիգորյանին դիտարկում է որպես ակումբի նոր մարզիչի գլխավոր հավակնորդ:
Հիշեցնենք, որ Ռուսաստացի մասնագետն օրեր առաջ անհայտ պատճատներով հեռացել էր ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «ԲՄԱ-Էներգիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից: Գրիգորյանը «ԲՄԱ-Էներգիան» գլխավորում էր 2011-ից:
Պերմյեր լիգայի 19-րդ տուրից հետո «Վոլգան» 17 միավորով 13-րդ տեղում է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.