10:32  ,  18 դեկտեմբերի, 2012

Ալեքսանդր Գրիգորյանը կարող է դառնալ Արթուր Սարկիսովի մարզիչը

Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիայի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կարող է գլխավորել Նիժնի Նովգորոդի «Վոլգան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:

Life Sports-ի փախանցմամբ՝ Նիժնի Նովգորոդի թիմի ղեկավարությունը 46-ամյա Գրիգորյանին դիտարկում է որպես ակումբի նոր մարզիչի գլխավոր հավակնորդ:

Հիշեցնենք, որ Ռուսաստացի մասնագետն օրեր առաջ անհայտ պատճատներով հեռացել էր ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «ԲՄԱ-Էներգիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից: Գրիգորյանը «ԲՄԱ-Էներգիան» գլխավորում էր 2011-ից: 

Պերմյեր լիգայի 19-րդ տուրից հետո «Վոլգան» 17 միավորով 13-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում