19:32  ,  26 փետրվարի, 2026

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն խաղացողը (տեսանյութ)

Մադրիդի «Աթլետիկոյի» նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը ճանաչվել է շաբաթվա լավագույն խաղացող Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ–օֆֆի պատասխան հանդիպումների արդյունքում։

«Բրյուգեի» դեմ խաղում Մադրիդում նորվեգացի ֆուտբոլիստը հեթ-տրիկ էր ձեւակերպել, «Աթլետիկոն» հաղթել էր 4։1 հաշվով եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ։


Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակին հավակնում էին նաեւ «Ռեալ Մադրիդի» ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյոն Տչուամենին, «Բուդյո-Գլիմտի» նորվեգացի հարձակվող Իենս Պետեր Հոյգեն եւ «Գալաթասարայի» նիգերիացի եզրային հարձակվող Վիկտոր Օսիմհեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում