19:32 26 փետրվարի, 2026Մադրիդի «Աթլետիկոյի» նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը ճանաչվել է շաբաթվա լավագույն խաղացող Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ–օֆֆի պատասխան հանդիպումների արդյունքում։
«Բրյուգեի» դեմ խաղում Մադրիդում նորվեգացի ֆուտբոլիստը հեթ-տրիկ էր ձեւակերպել, «Աթլետիկոն» հաղթել էր 4։1 հաշվով եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ։
Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակին հավակնում էին նաեւ «Ռեալ Մադրիդի» ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյոն Տչուամենին, «Բուդյո-Գլիմտի» նորվեգացի հարձակվող Իենս Պետեր Հոյգեն եւ «Գալաթասարայի» նիգերիացի եզրային հարձակվող Վիկտոր Օսիմհեն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.