22:38  ,  22 փետրվարի, 2026

«Արսենալը» պարտության մատնեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» լոնդոնյան դերբիում հյուրընկալվեց «Տոտենհեմին» եւ պարտության մատնեց 4:1 հաշվով։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձան անգլիացի կիսապաշտպան Էբերեչի Էզեն եւ Շվեդիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Դյոկերեշը։

«Տոտենհեմի» միակ գոլը խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Ռանդալ Կոլո Մուանին։

«Արսենալը» 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Տոտենհեմը» 16-րդն է՝ 29 միավոր։

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Տոտենհեմ» - «Արսենալ»՝ 1:4 (տեսանյութ)

Ռանդալ Կոլո Մուանի, 34 - Էբերեչի Էզե, 32, 61, Վիկտոր Դյոկերեշ, 47, 90+4

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news