#MilanoCortina2026. Կատյա Գալստյանը 82-րդն է

17:42   12 փետրվարի, 2026

Իտալիայի Միլան եւ Կորտինա քաղաքներում անցկացվող 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը մասնակցեց դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաոճում։ Հայաստանի ներկայացուցիչը 28 րոպե 33 վայրկյան արդյունքով 82-րդը տեղը զբաղեցրեց։ 

Դահուկավազորդը 111 մասնակիցների մեջ 104-րդն էր մեկնարկել։ 

10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաոոճում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց Շվեդիայի ներկայացուցիչ Ֆրիդա Կարլսոնը։ Նա գրանցեց 22 րոպե 49 վայրկյան արդունք։ 

Արծաթե մեդալակիր դարձավ Շվեդիայի մեկ այլ  ներկայացուցիչ Էբբա Անդերսոնը՝ 23:35. 8 արդյունքով։ Բրոնզե մեդալ նվաճեց ԱՄՆ ներկայացնող Ջեսի Դիգինսը՝ 23:38.9 արդյունքով։ 

Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանն ավարտեց մրցելույթները 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։ 

Նա մասնակցել էր նաեւ դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձեւում։ Հայաստանի ներկայացուցիչը առաջին 10 կմ դասական ոճն անցնելուց հետո չէր հաղթահարել 10 կմ ազատ ոճը եւ չէր հատեց եզրագիծը։

Կատյա Գալստյանը 33 տարեկան է եւ մասնակցեգ իր չորրորդ Օլիմպիական խաղերին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.