14:42  ,  12 փետրվարի, 2026

#MilanoCortina2026. Փետրվարի 12-ին մեկնարկի դուրս կգա Կատյա Գալստյանը

Իտալիայի Միլան եւ Կորտինա քաղաքներում անցկացվող 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 12-ին Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ:

Դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձեւում մեկնարկի դուրս կգա Կատյա Գալստյանը:

Դահուկավազքի կանանց պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:00-ին:

Կատյա Գալստյանը 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում մասնակցել էր նաեւ դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձեւում։ Հայաստանի ներկայացուցիչը առաջին 10 կմ դասական ոճն անցնելուց հետո չէր հաղթահարել 10 կմ ազատ ոճը եւ չէր հատեց եզրագիծը։


Կատյա Գալստյանը 33 տարեկան է եւ մասնակցում է իր չորրորդ Օլիմպիական խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News