02:14  ,  11 փետրվարի, 2026

«Մանչեսթեր Յունայթեդն» ավելացված ժամանակում խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում հյուրընկալվեց «Վեստ Հեմին» եւ ավելացված ժամանակում խուսափեց պարտությունից։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

50-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Վեստ Հեմի» չեխ կիսապաշտպան Թոմաշ Սոուչեկը։

Ավելացված 6-րդ րոպեին պատասխան գոլը խփեց սլովենացի հարձակվող Բենիամին Շեշկոն։

«Մանչեսթեր Յունայթեդը» 45 միավորով չորրորդն է, «Վեստ Հեմը» 18-րդն է՝ 24 միավոր։

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1 (տեսանյութ)

Թոմաշ Սոուչեկ, 50 - Բենիամին Շեշկո, 90+6

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news