01:34  ,  11 փետրվարի, 2026

«Չելսին» միավորներ կորցրեց, «Բորնմուտն» ու «Նյուքասլը» հասան հաղթանակի (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 26-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» ընդունեց «Լիդս Յունայթեդին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:

«Չելսին» 44 միավորով չորրորդն է, «Լիդս Յունայթեդը» 15-րդն է՝ 30 միավոր։

«Էվերտոնը» Լիվերպուլում հյուրընկալեց «Բորնմուտին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

«Էվերտոնը» 37 միավորով 8-րդն է, «Բորնմուտը» նույնքան միավորով 9-րդն է։

«Նյուքաս Յունայթեդը» Լոնդոնում մրցեց «Տոտենհեմի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

«Նյուքասլ Յունայթեդը» 36 միավորով 10-րդն է, «Տոտենհեմը» 16-րդ տեղում է՝ 29 միավոր։

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Չելսի» - «Լիդս Յունայթեդ»՝ 2:2 (տեսանյութ)

Ժոաո Պեդրո, 24, Քոուլ Փալմեր, 58, 11մ - Լուկաս Նմեչա, 67, 11մ, Նոա Օկաֆոր, 73

«Էվերտոն» - «Բորնմուտ»՝ 1:2 (տեսանյութ)

Իլիման Նդիայե, 42, 11մ - Ռայան, 61, Ամին Ադլի, 64

Հեռացում՝ Ջեյք Օ’Բրայեն («Էվերտոն»), 69

«Տոտենհեմ» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 1:2 (տեսանյութ)

Արչի Գրեյ, 64 - Մալիկ Տշաու, 45+5, Ջեյքոբ Ռեմսի, 68

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news