16:52  ,  8 փետրվարի, 2026

#MilanoCortina2026․ Միքայել Միքայելյանը 48-րդն է

25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի չորրորդ մրցումային օրը մեկնարկի դուրս եկավ Հայաստանի առաջատար դահուկավազորդ Միքայել Միքայելյանը, որը մասնակցեց դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձեւում։ Հայաստանի ներկայացուցիչը 73 մասնակիցների մեջ  եզրագիծը հատեց 48-րդը: Միքայելյանի արդյունքը 51 րոպե 06 վայրկյան է: Հայաստանի օլիմպիականը 58-րդ մեկնարկեց եւ օլիմպիական չեմպիոնին զիջեց 4 րոպե 55 վայրկյանով:  

Տիտղոսը նվաճեց նորվեգացի Յոհանես Կլեբոն: Նրա արդյունքն է 46 րոպե 11 վայրկյան է: Արծաթե մեդալ 46 րոպե 13 վայրկյան արդյունքով նվաճեց ֆրանսիացի Մատիս Դեսլոգեսը: Բրոնզե մեդալակիրը Նորվեգիայի մեկ այլ ներկայացուցիչ Մարտին Նինգետն է 46 րոպե 13 վայրկյանով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News