16:52 8 փետրվարի, 202625-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի չորրորդ մրցումային օրը մեկնարկի դուրս եկավ Հայաստանի առաջատար դահուկավազորդ Միքայել Միքայելյանը, որը մասնակցեց դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձեւում։ Հայաստանի ներկայացուցիչը 73 մասնակիցների մեջ եզրագիծը հատեց 48-րդը: Միքայելյանի արդյունքը 51 րոպե 06 վայրկյան է: Հայաստանի օլիմպիականը 58-րդ մեկնարկեց եւ օլիմպիական չեմպիոնին զիջեց 4 րոպե 55 վայրկյանով:
Տիտղոսը նվաճեց նորվեգացի Յոհանես Կլեբոն: Նրա արդյունքն է 46 րոպե 11 վայրկյան է: Արծաթե մեդալ 46 րոպե 13 վայրկյան արդյունքով նվաճեց ֆրանսիացի Մատիս Դեսլոգեսը: Բրոնզե մեդալակիրը Նորվեգիայի մեկ այլ ներկայացուցիչ Մարտին Նինգետն է 46 րոպե 13 վայրկյանով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.