25-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգն առաջին մարզումն է անցկացրել օլիմպիական Միլանում:
Գեղասահորդները օլիմպիական քաղաք էին մեկնել փետրվարի 4-ին եւ արդեն առաջին մարզումներն են անցկացրել սառույցի վրա:
Այսօր երեկոյան Միլանի «Սան Սիրո» ստադիոնում տեղի կունենա 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը կլինեն Հայաստանի դրոշակակիրները:
Բացման արարողությունից հետո գեղասահորդները կմեկնեն Շվեյցարիայի մոտակա քաղաք, որտեղ մինչեւ փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք կանցնեն:
Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը օլիմպիական սառույց դուրս կգա փետրվարի 15-ին եւ կմասնակցի կարճ ծրագրի որակավորման փուլին: Գեղասահքի մրցաշարի կարճ ծրագիրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45:
Հայաստանի սպորտային զույգը ազատ ծրագրին կմասնակցի փետրվարի 16-ին, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:
Գեղասահքի մրցաշարը կանցկացվի Միլանի Ice Skating Arena-ում:
(լուսանկարներն ու տեսանյութը՝ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի