11:37 6 փետրվարի, 202625-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգն առաջին մարզումն է անցկացրել օլիմպիական Միլանում:
Գեղասահորդները օլիմպիական քաղաք էին մեկնել փետրվարի 4-ին եւ արդեն առաջին մարզումներն են անցկացրել սառույցի վրա:
Այսօր երեկոյան Միլանի «Սան Սիրո» ստադիոնում տեղի կունենա 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը կլինեն Հայաստանի դրոշակակիրները:
Բացման արարողությունից հետո գեղասահորդները կմեկնեն Շվեյցարիայի մոտակա քաղաք, որտեղ մինչեւ փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք կանցնեն:
Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը օլիմպիական սառույց դուրս կգա փետրվարի 15-ին եւ կմասնակցի կարճ ծրագրի որակավորման փուլին: Գեղասահքի մրցաշարի կարճ ծրագիրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45:
Հայաստանի սպորտային զույգը ազատ ծրագրին կմասնակցի փետրվարի 16-ին, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:
Գեղասահքի մրցաշարը կանցկացվի Միլանի Ice Skating Arena-ում:
(լուսանկարներն ու տեսանյութը՝ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.