Դորտմունդում ընթացող սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնությունում մասնակցում են նաեւ տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականները:
4-րդ դիվիզիոնի N խմբում հանդես եկող տղամարդկանց Հայաստանի հավաքականը մեկնարկել է հաղթանակով` 3:0 հաշվով պարտության մատնելով Նիկարագուայի ներկայացուցիչներին: Հաջորդ չորս տուրերում Հայաստանի թիմը կմրցի Ղազախստանի, Նոր Զելանդիայի, Եմենի եւ Ադրբեջանի հետ: Ադրբեջանցիների հետ հանդիպումը կլինի մարտի 28-ին:
3-րդ դիվիզիոնի K խմբում կանանց Հայաստանի հավաքականը նույն` 0:3 հաշվով պարտվել է Կանադայի եւ Իռլանդիայի հավաքականներին: Առաջիկա երեք տուրերում Հայաստանի թիմը կմրցի Մոնղոլիայի, Իրանի եւ Մեքսիկայի հավաքականների հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի