12:03 26 մարտի, 2012Դորտմունդում ընթացող սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնությունում մասնակցում են նաեւ տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականները:
4-րդ դիվիզիոնի N խմբում հանդես եկող տղամարդկանց Հայաստանի հավաքականը մեկնարկել է հաղթանակով` 3:0 հաշվով պարտության մատնելով Նիկարագուայի ներկայացուցիչներին: Հաջորդ չորս տուրերում Հայաստանի թիմը կմրցի Ղազախստանի, Նոր Զելանդիայի, Եմենի եւ Ադրբեջանի հետ: Ադրբեջանցիների հետ հանդիպումը կլինի մարտի 28-ին:
3-րդ դիվիզիոնի K խմբում կանանց Հայաստանի հավաքականը նույն` 0:3 հաշվով պարտվել է Կանադայի եւ Իռլանդիայի հավաքականներին: Առաջիկա երեք տուրերում Հայաստանի թիմը կմրցի Մոնղոլիայի, Իրանի եւ Մեքսիկայի հավաքականների հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.