20:06  ,  1 փետրվարի, 2026

«Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղ էր «Ֆուլհեմից», «Բրենթֆորդն»՝ «Աստոն Վիլայից» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 24-րդ տուրում «Աստոն Վիլան» ընդունեց «Բրենթֆորդին» եւ պարտվեց 0:1 հաշվով։

42-րդ րոպեին հեռացվեց «Բրենթֆորդի» գերմանացի հարձակվող Քեւին Շադեն, սակայն 4 րոպե անց հյուրերը գոլ խփեցին եւ կարողացան 10 խաղացողներով պահել հաղթական հաշիվը։

«Աստոն Վիլան» 46 միավորով երրորդն է, «Բրենթֆորդը» 7-րդ տեղում է՝ 36 միավոր։

«Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդում» մրցեց «Ֆուլհեմի» հետ եւ հաղթեց 3:2 հաշվով։

Անգլիացի Մայքլ Քերիկի գլխավորած թիմից աչքի ընկան բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն, բրազիլացի հարձակվող Մատեուս Կունյան եւ սլովենացի հարձակվող Բենիամին Շեշկոն։

«Մանչեսթեր Յունայթեդը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Պրեմիեր լիգայում եւ 41 միավորով չորրորդն է, «Ֆուլհեմը» 8-րդն է՝ 34 միավոր։

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Բրենթֆորդ»՝ 0:1 (տեսանյութ)

Դանգո Ուաթարա, 45+1

Հեռացում՝ Քեւին Շադե («Բրենթֆորդ»), 42

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ֆուլհեմ»՝ 3:2 (տեսանյութ)

Կազեմիրո, 19, Մատեուս Կունյա, 56, Բենիամին Շեշկո, 90+4 - Ռաուլ Խիմենես, 85, Քեւին, 90+1

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news