Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 24-րդ տուրում փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Լիդս Յունայթեդին»։
Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց 4:0 հաշվով։
Աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին, շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշը եւ բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։ Գրանցվեց նաեւ մեկ ինքնագոլ «Արսենալի» օգտին։
«Արսենալը» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լիդս Յունայթեդը» 16-րդն է՝ 26 միավոր։
Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր
«Լիդս Յունայթեդ» - «Արսենալ»՝ 0:4 (տեսանյութ)
Մարտին Սուբիմենդի, 27, Կառլ Դարլոու, 38, ինքնագոլ, Վիկտոր Դյոկերեշ, 69, Գաբրիել Ժեզուս, 86
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

14:38 , 14 նոյեմբերի 
12:40 , 14 նոյեմբերի 
11:20 , 14 նոյեմբերի
09:08 , 14 նոյեմբերի
01:41 , 14 նոյեմբերի
00:59 , 14 նոյեմբերի 
23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի