12:07  ,  29 հունվարի, 2026

ՉԼ․ Լավագույն ռմբարկուների եռյակը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դարձավ Չեմպիոնների լիգայի ավարտված ընդհանուր փուլի լավագույն ռմբարկուն։ Ֆրանսիացի հարձակվողը 7 խաղում խփեց 13 գոլ։

Երկրորդ տեղում է Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը (8 գոլ 8 խաղում)։

Լավագույն եռյակը եզրափակեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը (7 գոլ 7 խաղում)։

Գոլային փոխանցումների քանակով առաջին տեղը կիսեցին «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը եւ «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն։ Երկուսն էլ կատարել են 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում