12:07 29 հունվարի, 2026Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դարձավ Չեմպիոնների լիգայի ավարտված ընդհանուր փուլի լավագույն ռմբարկուն։ Ֆրանսիացի հարձակվողը 7 խաղում խփեց 13 գոլ։
Երկրորդ տեղում է Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը (8 գոլ 8 խաղում)։
Լավագույն եռյակը եզրափակեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը (7 գոլ 7 խաղում)։
Գոլային փոխանցումների քանակով առաջին տեղը կիսեցին «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը եւ «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն։ Երկուսն էլ կատարել են 6 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.