18:02  ,  26 հունվարի, 2026

Անդրե Կալիսիրն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Անդրե Կալիսիրը 35 տարեկանում ավարտեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան, հաղորդում է ազգային թիմի երկրպագուների ՖԱՖ շարժման ֆեյսբուքյան էջը՝ հայտնելով շնորհակալություն․

«Մեր շնորհակալությունն ենք հայտնում մարտիկ պաշտպանին այս տարիների ընթացքում ազգային հավաքականում անձնուրաց խաղի և նվիրման համար»։

Ակումբային կարիերայի ընթացքում Անդրե Կալիսիրը հանդես է եկել շվեդական «Յուրգորդենում», «Գյոտեբորգում», «Բրոմապոյկարնայում», հունական «Ապոլոն Սմիրնիսում», դանիական «Սիլկեբորգում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news