10:18  ,  23 հունվարի, 2026

Ծառուկյան․ Ինչպե՞ս կարող էի վախենալ Իսլամից, եթե 6 տարի պատրաստվել էի այդ ռեւանշին

Խառը մենամարտերի (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) հերքել է խոսակցությունները, թե վախեցել է ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի դեմ մենամարտին դուրս գալուց։ Հետագայում հայտնի էր դարձել էր, որ ողնաշարի գոտկային հատվածի ճողվածքի պատճառով է Արման Ծառուկյանը վերջին պահին հրաժարվել Մախաչեւի դեմ ռեւանշ-մենամարտից։

«Ինչպե՞ս կարող էի ես վախենալ Իսլամից, եթե առաջին անգամ նրա դեմ մենամարտի դուրս եմ եկել 22 տարեկանում։ Այն ժամանակ Մախաչեւն արդեն 6 կամ 7 մենամարտ ուներ UFC-ում։ Ինձ այդ մենամարտի առաջարկն արել են մրցաշարից 2-3 շաբաթ առաջ, եւ ես համաձայնել էի։

Ինչպե՞ս կարող էի վախենալ Իսլամից, եթե 6 տարի պատրաստվել էի այդ ռեւանշին։ Անկախ արդյունքից, ես կցուցադրեի լավ մենամարտ, կվաստակեի գումար եւ կմեծացնեի ճանաչելիությունս»,- Ծառուկյանի խոսքը մեջբերում է Sportskeeda-ն։

ММА-ում Արման Ծառուկյանն անցկացրել է 26 մենամարտ, տարել 23 հաղթանակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում