10:18 23 հունվարի, 2026Խառը մենամարտերի (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) հերքել է խոսակցությունները, թե վախեցել է ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի դեմ մենամարտին դուրս գալուց։ Հետագայում հայտնի էր դարձել էր, որ ողնաշարի գոտկային հատվածի ճողվածքի պատճառով է Արման Ծառուկյանը վերջին պահին հրաժարվել Մախաչեւի դեմ ռեւանշ-մենամարտից։
«Ինչպե՞ս կարող էի ես վախենալ Իսլամից, եթե առաջին անգամ նրա դեմ մենամարտի դուրս եմ եկել 22 տարեկանում։ Այն ժամանակ Մախաչեւն արդեն 6 կամ 7 մենամարտ ուներ UFC-ում։ Ինձ այդ մենամարտի առաջարկն արել են մրցաշարից 2-3 շաբաթ առաջ, եւ ես համաձայնել էի։
Ինչպե՞ս կարող էի վախենալ Իսլամից, եթե 6 տարի պատրաստվել էի այդ ռեւանշին։ Անկախ արդյունքից, ես կցուցադրեի լավ մենամարտ, կվաստակեի գումար եւ կմեծացնեի ճանաչելիությունս»,- Ծառուկյանի խոսքը մեջբերում է Sportskeeda-ն։
ММА-ում Արման Ծառուկյանն անցկացրել է 26 մենամարտ, տարել 23 հաղթանակ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.