02:16 16 դեկտեմբերի, 2012Գերմանիան ներկայացնող Արթուր Աբրահամը պաշտպանեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում կայացած մենամարտում 32-ամյա Աբրահամը տեխնիական նոկաուտով առավելության հասավ աշխարհի չեմպիոնի հավակնորդ, ֆրանսիացի Մեհդի Բուադլայի նկատմամբ: Մենամարտն ավարտվեց 8-րդ ռաունդում:
1-4-րդ ռաունդներում ֆրանսիացին բավական ակտիվ էր եւ գրեթե չէր զիջում Աբրահամին, սակայն հայ բռնցքամարտիկն աստիճանաբար տիրեց նախաձեռնությանը: Բուադլան մի քանի ուժգին հարվածներ բաց թողեց եւ ստացավ դեմքի վնասվածք, որի պատճառով մրցավարն 8-րդ ռաունդում դադարեցրեց մենամարտը՝ հաղթանակը շնորհելով Աբրահամին:
Արթուր Աբրահամն առաջին անգամ պաշտպանեց գերմանացի Ռոբերտ Շտիգլիցից խլած WBO վարկածով չեմպիոնական գոտին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.