Փետրվարի 27-ից մարտի 5-ը Երեւանում առաջին անգամ կանցկացվի հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնություն: Մասնակից երկրների հայտերը դեռ հայտնի չեն:
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 10 մ օդամղիչ ատրճանակ, 10 մ օդամղիչ հրացան եւ վազող թիրախ մրցաձեւերում:
Հ
այաստանի հավաքականի կազմը նույնպես դեռ որոշված չի:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից NEWS.am Sport-ին հայտնեցին, որ հավաքականի կազմը կձեւավորվի առաջիկայում անցկացվելիք ստուգատեսերի արդյունքներով:
Ստուգատեսերը տեղի կունենան հունվարի 10-ին:
Ադրբեջանական մամուլը տեղեկություն է տարածել, որ Ադրբեջանի հավաքականը չի մասնակցելու Երեւանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Պատճառն ըստ աղբյուրի, Հայաստանի հավաքականի չմասնակցելն էր ԱՊՀ խաղերին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի
15:52 , 10 սեպտեմբերի
15:09 , 10 սեպտեմբերի