17:26 7 հունվարի, 2026Փետրվարի 27-ից մարտի 5-ը Երեւանում առաջին անգամ կանցկացվի հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնություն: Մասնակից երկրների հայտերը դեռ հայտնի չեն:
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 10 մ օդամղիչ ատրճանակ, 10 մ օդամղիչ հրացան եւ վազող թիրախ մրցաձեւերում:
Հ
այաստանի հավաքականի կազմը նույնպես դեռ որոշված չի:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից NEWS.am Sport-ին հայտնեցին, որ հավաքականի կազմը կձեւավորվի առաջիկայում անցկացվելիք ստուգատեսերի արդյունքներով:
Ստուգատեսերը տեղի կունենան հունվարի 10-ին:
Ադրբեջանական մամուլը տեղեկություն է տարածել, որ Ադրբեջանի հավաքականը չի մասնակցելու Երեւանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Պատճառն ըստ աղբյուրի, Հայաստանի հավաքականի չմասնակցելն էր ԱՊՀ խաղերին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.