02:06  ,  21 դեկտեմբերի, 2025

«Արսենալը» հաղթեց «Էվերտոնին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 17-րդ տուրում փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» Լիվերպուլում հյուրընկալվեց «Էվերտոնին» եւ հաղթեց 1:0 հաշվով։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմից աչքի ընկավ Շվեդիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Դյոկերեշը։

«Արսենալը» 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից»։ «Էվերտոնը» 10-րդն է՝ 24 միավոր։

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Էվերտոն» - «Արսենալ»՝ 0:1 (տեսանյութ)

Վիկտոր Դյոկերեշ, 27, 11մ

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news