Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվեց Լոնդոնի «Տոտենհեմին» եւ պարտության մատնեց 2:1 հաշվով։
33-րդ րոպեին հեռացվեց «Տոտենհեմի» հոլանդացի կիսապաշտպան Խավի Սիմոնսը։ 56-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Լիվերպուլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը։ 10 րոպե հոլանդացի Առնե Սլոտի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Ուգո Էկիտիկեն։
83-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց լոնդոնյան թիմի բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնը։
«Լիվերպուլը» 29 միավորով 5-րդն է, «Տոտենհեմն» ունի 22 միավոր եւ 13-րդն է։
Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր
«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»՝ 1:2 (տեսանյութ)
Ռիշարլիսոն, 83 - Ալեքսանդր Իսակ, 56, Ուգո Էկիտիկե, 66
Հեռացումներ՝ Խավի Սիմոնս («Տոտենհեմ»), 33, Կրիստիան Ռոմերո («Տոտենհեմ»), 90+3, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:40 , 30 սեպտեմբերի
22:34 , 29 սեպտեմբերի
22:25 , 29 սեպտեմբերի
21:55 , 29 սեպտեմբերի
21:04 , 29 սեպտեմբերի
20:36 , 29 սեպտեմբերի
19:08 , 29 սեպտեմբերի 
18:13 , 29 սեպտեմբերի 
17:26 , 29 սեպտեմբերի
16:56 , 29 սեպտեմբերի