20:55  ,  20 դեկտեմբերի, 2025

«Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը, Էրլինգ Հոլանդի դուբլը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունեց Լոնդոնի «Վեստ Հեմին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Աչքի ընկավ նաեւ հոլանդացի կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսը, որին գոլային փոխանցում կատարեց Էրլինգ Հոլանդը։

«Մանչեսթեր Սիթին» 37 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ անցավ փոխչեմպիոն «Արսենալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Վեստ Հեմը» 18-րդն է՝ 13 միավոր։

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Վեստ Հեմ»՝ 3:0 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 5, 69, Տեյանի Ռեյնդերս, 38

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news