01:59  ,  14 դեկտեմբերի, 2025

«Արսենալն» ուժեղ էր «Վուլվերհեմփթոնից» (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 16-րդ տուրում առաջատար «Արսենալն» ընդունեց հետնապահ «Վուլվերհեմփթոնին» եւ հաղթեց 2:1 հաշվով:

70-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Արսենալը»։ Անգլիացի հարձակվող Բուկա Սակայի իրացրած անկյունայինից հետո «Վուլվերհեմփթոնի» անգլիացի  դարպասապահ Սեմ Ջոնսթոնը գրավեց սեփական դարպասը։

90-րդ րոպեին պատասխան գոլը խփեց հյուրերի նիգերիացի հարձակվող Տոլուվալասե Արոկոդարեն։

«Արսենալի» հաղթական գոլը ավելացված չորրորդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։

«Արսենալը» 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Վուլվերհեմփթոնը» վերջինն է` 2 միավոր։

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Արսենալ» - «Վուլվերհեմփթոն»՝ 2:1 (տեսանյութ)

Սեմ Ջոնսթոն, 70, ինքնագոլ, Գաբրիել Ժեզուս, 90+4 - Տոլուվալասե Արոկոդարե, 90

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news