01:59  ,  8 դեկտեմբերի, 2025

«Ռեալի» անսպասելի պարտությունը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց Վիգոյի «Սելտայի» հետ եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։

53-րդ րոպեին աչքի ընկավ 21-ամյա շվեդ հարձակվող Ուիլոթ Սվեդբերգը, որը փոխարինման էր դուրս եկել 46-րդ րոպեին։ 

64-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Ռեալի» 26-ամյա իսպանացի պաշտպան Ֆրանսիսկո Գարսիան։

Ավելացված երկրորդ րոպեին հեռացվեց «Ռեալի» իսպանացի պաշտպան Ալվարո Կարերասը։

Մեկ րոպե  անց Ուիլոթ Սվեդբերգը նաեւ երկրորդ գոլը խփեց։

«Ռեալը» 36 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 4 միավոր։ «Սելտան» 10-րդն է՝ 19 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Սելտա»` 0:2 (տեսանյութ)

Ուիլոթ Սվեդբերգ, 53, 90+3

Հեռացում՝ Ֆրանսիսկո Գարսիա («Ռեալ Մադրիդ»), 64, երկրորդ դեղին քարտ

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news