01:59 8 դեկտեմբերի, 2025Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց Վիգոյի «Սելտայի» հետ եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։
53-րդ րոպեին աչքի ընկավ 21-ամյա շվեդ հարձակվող Ուիլոթ Սվեդբերգը, որը փոխարինման էր դուրս եկել 46-րդ րոպեին։
64-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Ռեալի» 26-ամյա իսպանացի պաշտպան Ֆրանսիսկո Գարսիան։
Ավելացված երկրորդ րոպեին հեռացվեց «Ռեալի» իսպանացի պաշտպան Ալվարո Կարերասը։
Մեկ րոպե անց Ուիլոթ Սվեդբերգը նաեւ երկրորդ գոլը խփեց։
«Ռեալը» 36 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 4 միավոր։ «Սելտան» 10-րդն է՝ 19 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Սելտա»` 0:2 (տեսանյութ)
Ուիլոթ Սվեդբերգ, 53, 90+3
Հեռացում՝ Ֆրանսիսկո Գարսիա («Ռեալ Մադրիդ»), 64, երկրորդ դեղին քարտ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.