01:55  ,  5 դեկտեմբերի, 2025

«Մանչեսթեր Յունայթեդը» բաց թողեց հաղթանակը վերջին րոպեներին (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում մրցեց Լոնդոնի «Վեստ Հեմի» հետ եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

58-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց մանչեսթերյան թիմի 26-ամյա պորտուգալացի պաշտպան Դիոգու Դալոն։ 83-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց 22-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Սունգուտու Մագասան։

«Մանչեսթեր Յունայթեդը» 22 միավորով 8-րդն է, «Վեստ Հեմը» 18-րդ տեղում է՝ 12 միավոր։

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ»՝ 1:1 (տեսանյութ)

Դիոգու Դալո, 58 - Սունգուտու Մագասա, 83

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news