18:45  ,  14 դեկտեմբերի, 2012

Ելենա Իսինբաեւան՝ քաղաքապետ

Ձողացատկի օլիմպիական կրկնակի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր Ելենա Իսինբաեւան կլինի 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ափամերձ օլիմպիական ավանի քաղաքապետը։ Այդ մասին որոշումն ընդունել է Խաղերի Կազմկոմիտեն։

«Ինձ շատ հաճելի էր, երբ առաջարկեցին դառնալ քաղաքապետ։ Ես անմիջապես սկզբունքային համաձայնություն տվեցի։ Այլ մանրամասներ դեռ չգիտեմ։ Հաջորդ տարի Մոսկվայում կայանալիք աթլետիկայի աշխարհի առաջնությունից հետո անմիջականորեն կզբաղվեմ օլիմպիական գործերով»,- Ելենա Իսինբաեւայի խոսքը մեջբերում է Sport-express-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս