18:45 14 դեկտեմբերի, 2012Ձողացատկի օլիմպիական կրկնակի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր Ելենա Իսինբաեւան կլինի 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի ափամերձ օլիմպիական ավանի քաղաքապետը։ Այդ մասին որոշումն ընդունել է Խաղերի Կազմկոմիտեն։
«Ինձ շատ հաճելի էր, երբ առաջարկեցին դառնալ քաղաքապետ։ Ես անմիջապես սկզբունքային համաձայնություն տվեցի։ Այլ մանրամասներ դեռ չգիտեմ։ Հաջորդ տարի Մոսկվայում կայանալիք աթլետիկայի աշխարհի առաջնությունից հետո անմիջականորեն կզբաղվեմ օլիմպիական գործերով»,- Ելենա Իսինբաեւայի խոսքը մեջբերում է Sport-express-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.