01:28  ,  3 դեկտեմբերի, 2025

«Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը՝ 5:4 (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում մրցեց «Ֆուլհեմի» հետ եւ առավելության հասավ 5:4 հաշվով։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։ Աչքի ընկան նաեւ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն ու հոլանդացի կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսը։ Գրանցվեց նաեւ մեկ ինքնագոլ մանչեսթերյան թիմի օգտին։

«Մանչեսթեր Սիթին» 28 միավորով երկրորդն է, «Ֆուլհեմը» 15-րդն է՝ 17 միավոր։

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Ֆուլհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 4:5 (տեսանյութ)

Էմիլ Սմիթ-Ռոու, 45+2, Ալեքս Այուոբի, 57, Սամու Չուկվեզե, 73, 78 - Էրլինգ Հոլանդ, 17, Տեյանի Ռեյնդերս, 37, Ֆիլ Ֆոդեն, 44, 48, Սանդեր Բերգե, 54, ինքնագոլ

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news