00:52  ,  1 դեկտեմբերի, 2025

Էլմիրա Կարապետյանը` Polish Open Kaliber մրցաշարի հաղթող

Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ընթացող Polish Open Kaliber մրցաշարի վերջին օրը հրաձիգները հանդես եկան անհատական պայքարում։

Հայաստանի հավաքանակի անդամ Էլմիրա Կարապետյանը որակավորման փուլում խոցեց 569 միավոր և անցավ եզրափակիչ փուլ։ Եզրափակչում Կարապետյանը խոշոր առավելությամբ՝ 242,3 միավորով, դարձավ մրցաշարի հաղթող հաղորդում է ՀՀՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Ավելի վաղ Բենիկ Խլղաթյան - Էլմիրա Կարապետյան զույգը 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում դարձել էր մրցաշարի արծաթե մեդալակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news