00:52 1 դեկտեմբերի, 2025Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ընթացող Polish Open Kaliber մրցաշարի վերջին օրը հրաձիգները հանդես եկան անհատական պայքարում։
Հայաստանի հավաքանակի անդամ Էլմիրա Կարապետյանը որակավորման փուլում խոցեց 569 միավոր և անցավ եզրափակիչ փուլ։ Եզրափակչում Կարապետյանը խոշոր առավելությամբ՝ 242,3 միավորով, դարձավ մրցաշարի հաղթող հաղորդում է ՀՀՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Ավելի վաղ Բենիկ Խլղաթյան - Էլմիրա Կարապետյան զույգը 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում դարձել էր մրցաշարի արծաթե մեդալակիր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.