Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 13-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալեց «Լիդս Յունայթեդին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 3:2 հաշվով։
Արդեն 59-րդ վայրկյանին մանչեսթերյան թիմի անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը բացեց հանդիպման հաշիվը։ 25-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը։
Երկրորդ խաղակեսում հյուրերը անգլիացի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինի եւ գերմանացի հարձակվող Լուկաս Նմեչայի գոլերի շնորհիվ վերականգնեցին հավասարությունը։
«Մանչեսթեր Սիթիի» հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց Ֆիլ Ֆոդենը։
«Մանչեսթեր Սիթին» 25 միավորով երկրորդն է, «Լիդս Յունայթեդը» 18-րդն է՝ 11 միավոր։
Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Լիդս Յունայթեդ»՝ 3:2 (տեսանյութ)
Ֆիլ Ֆոդեն, 1, 90+1, Յոշկո Գվարդիոլ, 25 - Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 49, Լուկաս Նմեչա, 68
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:40 , 30 սեպտեմբերի
22:34 , 29 սեպտեմբերի
22:25 , 29 սեպտեմբերի
21:55 , 29 սեպտեմբերի
21:04 , 29 սեպտեմբերի
20:36 , 29 սեպտեմբերի
19:08 , 29 սեպտեմբերի 
18:13 , 29 սեպտեմբերի 
17:26 , 29 սեպտեմբերի
16:56 , 29 սեպտեմբերի