10:42  ,  28 նոյեմբերի, 2025

Սանդրո Պերկովիչ․ «Նոայի» նպատակը հաջորդ 2 հանդիպումներում 3 միավոր վաստակելն է (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» խորվաթ գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մեկնաբանել է 1:1 հաշվով ոչ ոքի արդյունքը շոտլանդական «Աբերդինի» դեմ խաղում Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ տուրում, որը տեղի է ունեցել Շոտլանդիայում։

«Շնորհավորում եմ երկու թիմերին էլ։ Երկու կողմերն էլ լավ խաղ ցուցադրեցին։ Առաջին խաղակեսում այնքան էլ լավ չխաղացինք։ Զգում էի, որ ինչ-որ բան պակասում է։ Ցավոք, գոլ բաց թողեցինք ամենավատ պահին՝ առաջին խաղակեսի վերջին րոպեներին։

Որոշեցինք, որ երկրորդ խաղակեսում կփոխենք մարտավարությունը եւ կխաղանք երկու հարձակվողներով։ Թիմի արձագանքը շատ լավն էր։ Երկրորդ խաղակեսի սկզբում գոլ խփեցինք։ Դրանից հետո «Աբերդինը» երեք փոփոխություն կատարեց եւ ավելի բարձրացրեց ինտենսիվությունը։ Հեշտ չէր դրան դիմակայելը։

Վերցնում ենք այս միավորը եւ շարժվում ենք առաջ։ Մեր նպատակը հաջորդ երկու հանդիպումներում 3 միավոր վերցնելն է, որպեսզի անցնենք հաջորդ փուլ»,- նշել է Սանդրո Պերկովիչը։

«Նոան» 5 միավորով 23-րդն է։ Առաջին 8 տեղերը գրաված թիմերը կնվաճեն 1/8 եզրափակիչի ուղեգիր։ 9-24-րդ տեղերը գրաված թիմերը փլեյ-օֆֆում կվիճարկեն մնացած 8 ուղեգրերը։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News

  • Latest news